Կրեմլում խոսել են G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության ձևաչափի մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ G20-ի գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության ձևաչափը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Պեսկովը նշել է, որ դեռ որոշում չկա։ Նրա խոսքով՝ Կրեմլը դիտարկում է իրավիճակը։
«Ամեն դեպքում, Ռուսաստանը մասնակցում է այս համաժողովի աշխատանքներին նախարարների մակարդակով և կմասնակցի ամենաբարձր մակարդակով, սակայն մասնակցության ձևաչափը կորոշվի մի փոքր ուշ»,- ասել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատասխանել էր այն հարցին, թե անձամբ ներկա կլինի՞ G20-ի գագաթնաժողովին, որը պետք է անցկացվի նոյեմբերին՝ Բալիում։ Նա նշել է, որ իր մասնակցության ձևաչափը կախված է լինելու բազմաթիվ գործոններից։
Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ դեմ առ դեմ այցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի, թեև այդ մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել Մոսկվայում և Պեկինում: Ինչ վերաբերում է Զելենսկիին, նա ֆորումին հրավիրված է հյուրի կարգավիճակով։