Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

Փորձում են պատերազմի պատասխանատվությունը գցել բանակի, մարտավարական ցածր օղակների պատասխանատուների վրա. Սեյրան Օհանյան․ News.am

Political

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ իշխանությունները պատերազմի պարտության մեղքը փորձում են բարդել բանակի եւ մարտավարական ցածր օղակների պատասխանատուների վրա եւ դրա շրջանակում էլ մեղադրանք են առաջադրել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին։

Սեյրան Օհանյանը կարծում է, որ այս պահին Միքայել Արզումանյանին ձերբակալելը  հանրությանը մի շարք կարեւոր խնդիրներից շեղելու նպատակ ունի, նաեւ պայմանավորված է Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիեւ հանդիպմամբ։

«Այս իշխանությունների օրոք նման մասկի շոունեը, թատերականացված բեմադրությունները օրինաչափություն են դարձել։ Միքայել Արզումանյանի ձերբակալությունը առաջին հերթին կարող է կապված լինել հանրությանը անվտանգային, սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու հետ։ Ինչու չէ նաեւ այսօր Բրյուսելում Նիկոլ Փաշինյան–Ալիեւ հանդիպմամբ։ Փաշինյանն իր կառուցողական գործընկերոջ հետ հանդիպելու է, եւ որոշակի հաշվետվություն կամ զեկույց կարող է լինել Ալիեւին՝ այս միջոցառման վերաբերյալ։

Երբ ասում եմ մասկի շոու նկատի ունեմ, որ Միքայել Արզումանյանն այն անձնավորությունն է, որ եթե պատշաճ ծանուցեին եւ հրավիրեին քննչական մարմին, կարծում եմ, որ նա կներկայանար։ Նրա ինչին էր պետք այն ինֆորմացիան, որ ճանապարհին բերման են ենթարկել։

Միքայել Արզումանյանը մարտավարական օղակում իրեն ցուցաբերել է որպես հմուտ ու քաջարի հրամանատար, միեւնույն ժամանակ ինքը  44-օրյա պատերազմում պաշտոնավարել է 10-12 օր, այն ժամանակ, երբ բանը բանից անցել էր արդեն։ Այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները փորձում են պատերազմի հիմնական պատասխանատվությունը գցել բանակի կամ էլ մարտավարական ցածր օղակների պատասխանատուների վրա»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ադրբեջանցիները պատերազմի առաջին օրը չէ, որ հայտնվեցին Շուշիում եւ Շուշի հասնելն այդքան էլ հեշտ չէր։

«Ադրբեջանցիներն ահռելի ճանապարհով հայտնվեցին Շուշիիում, որն իր մեջ պարունակում է տարբեր հատվածներ, տարբեր աշխարհագրական դիրքեր, որտեղ իշխանությունները կարող էին համապատասխան միջոցներ ձեռնարկել ադրբեջանցիներին կանգնեցնելու համար, գոնե Հորադիզում, Ջրականում, Ֆիզուլիում, Հադրութում, Կարմի Շուկայում, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանում։ Շուշիի մարտական գործողությունները պետք է  տեսնել 44–օրյա պատերազմի պաշտպանողական օպերացիայի տարբեր հատվածների գործողություններում, որտեղ եղել են պատասխանատուներ, եւ այդ պատասխանատվությունը պետք է կրեն բոլորը, հատկապես այն անձինք, որոնցից կախված է եղել պատերազմի ելքը։ Այդ առումով ճիշտ կլինի, որ հանրությանը ներկայացվի, թե ով է պատասխանատու, որ Արցախի շուրջ բանակցային գործընթացը տապալվեց, ո՞վ էր ասում՝ Արցախը Հայաստան է ու վերջ, իր գործողություններով հրահրեց պատերազմը, ո՞վ է այսօր ասում՝ Արցախն Ադրբեջան  է եւ վերջ, ու չի այցելում Արցախ, ամբողջ իշխանական վերնախավը ձեռքերը լվացել է Արցախից, վերջին ժամանակահատվածում միջանցքն էլ հանձնեցին Ադրբեջանին, իսկ այսօր առոք–փառոք նստած իրենց աշխատասենյակներում վայելում են իրենց պարգեւավճարներն ու կյանքը»,– նշեց Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը շարունակեց մի շարք հարցեր բարձրացնել՝ վերհանելով  44–օրյա պատերազմում ունեցած բացթողումները եւ ընդգծեց, որ դրանց մեղավորները  այսօրվա իշխանություններ են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

«Ո՞վ է պատասխանատու, որ երկիրը տարավ մտցրեց պատերազմի հորձանուտի  մեջ ու պատերազմի ընթացքում Կառավարությունը չտեղափոխեց ռազմական ռելսերի վրա, չմոբիլիզացրեց մարդկային ու այլ տեսակի ներուժը, ո՞վ մոբիլիզացիա չարեց բանակի ողջ անձնակազմը համալրելու համար, ո՞վ է պատասխանատու, որ չկարողացավ ռազմաքաղաքական իրավիճակի ճիշտ գնահատական տալ, Կառավարության, Անվտանգության խորհուրդի հնարավորությունները օգտագործելով որոշել հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը եւ վերախմբավորումներ անել այդ ճեղքվածքը փակելու համար,  որովհետեւ 283 կմ հատվածում միայն 20 կմ է հակառակորդին հաջողվել մխրճվել Արցախի հատված՝ սկզբնական շրջանում, մնացած հատվածներում հրամանատարներն  ու զինվորները հերոսաբար  կռվել են, եւ իրենք մեղավոր չեն, որ հարավային հատվածում մենք անհաջողություն ենք ունեցել, այդ նույն հարավային հատվածներում կռվող տտորաբաժանումները էլի  մեղավոր չեն, որովհետեւ հակառակորդն այդ ուղղությամբ էր կուտակել իր գլխավոր հարվածային ուժը, ո՞վ պետք է փակեր այդ անցքը, դրանք այն մարդիկ են, որոնք ոչ թե գտնվում են առաջին գծում, այլ կենտրոնում։ Նրանք ավելի լավ են տեսնում ռազմական գործողությունների թատերաբեմը, տարածության, ժամանակի ու զորքերի դասավորվածության մեջ։ Ո՞վ է պատասխանատու, որ պատերազմի ժամանակ հակառակորդի առաջխաղացման հետ մեկտեղ չկարողացան ՏԻՄ–երի, պետության ինժեներական, շինարարական ամբողջ ներուժն օգտագործելով խորքում կառուցել պաշտպանական բնագծեր, աջակցել բանակին։

Ո՞վ է պատասխանատու այն իրողության համար, որ իրավապահ համակարգը մատը մատին չտվեց պատերազմի ժամանակ, որ կանգնեցնեն փախուստը, անօրինակությունները, ո՞վ է պատասխանատու, որ պարտության ճանապարհին խրախուսեցին եւ տարբեր գեներալական, հերոսի կոչումներ տվեցին, ու այդ ամենը շարունակվեց ՀՀ սահմաններում եւ հիմա կեղծ խաղաղության օրակարգի տակ են մտել եւ մեր երկիրը տանում են անհաջողությունների հորձանուտ։

Այս ամենի պատասխանատուներն առաջին հերթին Հայաստանի իշխանություններն են՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մնացած բոլոր գործողությունները՝ Միքայել Արզումանյանին մասկի շուուվ ձերբակալելը, կամ հետո բացթողնելը, ձեւականություններ են, որի համար իշխանությունները օրերից մի օր պատասխանատվություն են կրելու»,– հավելեց Սեյրան Օհանյանը։

Հարցին, թե պատերազմի ընթացքում ինքը նույնպես եղել է Շուշիում, արդյոք իր տեսածը համապատասխանում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում նկարագրվածի հետ, որում մանրամասն նշվում են Արզումանյանի թերացումները, Սեյրան Օհանյանն ասաց.

«Ես Շուշիիում մշտապես չեմ եղել, Արցախի Հանրապետության նախագահի խնդրանքով աջակցել եմ աշխարհազորի ձեւավորմանը, խորհրդատվությամբ եւ այլ գործողություններով փորձել եմ աջակցել տեղի հրամանատարությանը, մնացած հարցերը կարելի է տալ այն մարդկանց, որոնք կառավարման համակարգում են, որոնք եղել են ղեկավարներ, որոնք պետք է տեսնեին այդ բացերը կամ լինեին ՊԲ հրամանատարության կողքին ու աջակցեին նրանց։ Ես այդ հարցերը չեմ մեկնաբանում»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular