ԱՄՆ-ն «համաշխարհային ոստիկանից» վերածվում է «համաշխարհային ահաբեկչի». Լուկաշենկո
Արտաքին ՔաղաքականԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Միացյալ նահանգները, փորձելով պահպանել վերահսկողությունն աշխարհում, վերածվում է «համաշխարհային ահաբեկչի»:
Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Փորձելով պահել վերահսկողությունը՝ Միացյալ Նահանգները համաշխարհային ոստիկանից վերածվում է համաշխարհային ահաբեկչի: Նրանք ոչնչացնում են ամեն ինչ, ինչը ճգնաժամի և թուլության ակնհայտ նշան է:
Մենք այդ ամենը տեսնում ենք նրանց դրսևորած հիստերիայում՝ Աֆղանստան, Ուկրաինա, Թայվան և այլուր: Դա քաղաքականություն չէ, կողոպո՛ւտ է, հանցագործությու՛ն ամբողջ աշխարհով մեկ»,-ընդգծել է Լուկաշենկոն՝ երկրի դպրոցների և ԲՈՒՀ-րի համար ուղիղ եթերով հեռարձակվող պատմության բաց դասի ժամանակ: