«Չելսին» հունվարին կվերադառնա հայազգի ֆուտբոլիստի շուրջ բանակցություններին
ՍպորտԼոնդոնի «Չելսին» չի դադարի Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին իր շարքերը բերելու փորձերը։ Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, «կապտանռնագույնները» բանակցային գործընթացին կվերադառնան հունվարին:
Կողմերը համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ 15 միլիոն եվրոյի դիմաց։ Սա եվրոպական ակումբների փոխհատուցման չափն է, որը նշված է Զախարյանի՝ «Դինամոյի» հետ պայմանագրում։ Սակայն ավելի ուշ մայրաքաղաքային ակումբը հայտարարություն տարածեց, որում ասվում էր. «Արսենը կմնա Ռուսաստանում՝ տրանսֆեր կատարելու տեխնիկական անհնարինության պատճառով»։ Ակնհայտ է, որ պատճառը ռուսական բանկերի դեմ պատժամիջոցների մեջ է։ Ավելի վաղ, նույն պատճառով, ձախողվել էր Իսրայելի հավաքականի խաղացող Էդեն Կարցևի՝ «Դինամո» տեղափոխությունը, գրում է Evening Standard-ը։
«Դինամոն» ընդգծել է, որ բաց է առաջարկների համար, որոնք կհամապատասխանեն Զախարյանին և ակումբին: Այնուամենայնիվ, «Չելսին» մտադիր չէ հրաժարվել 19-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունից։ Սպասվում է, որ լոնդոնցիները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կվերսկսեն բանակցությունները: Աղբյուրը նշում է նաև, որ «Չելսին» Զախարյանին չի դիտարկում՝ որպես հիմնական թիմի անմիջական ուժեղացում, սակայն ապագայում հույսը է դնում նրա վրա։