Ռոնալդուի ընկերուհին Վենետիկի կարմիր գորգի վրա ներկայացել է մինչև ազդրը բացված զգեստով
ԼուսանկարներԿրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, Վենետիկում կարմիր գորգ է դուրս եկել ազդրից բարձր կտրվածքով զգեստով։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են Global Look Press ֆոտոբանկում։
Սեպտեմբերի 1-ին, Վենետիկի 79-րդ կինոփառատոնի շրջանակներում, տեղի ունեցավ «Тар» ֆիլմի պրեմիերան՝ գլխավոր դերում Քեյթ Բլանշեթի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը։ Նա կեցվածք է ընդունել լուսանկարիչների համար սև անթև ատլասե զգեստով՝ մեջքը՝ բաց և ազդրի վրա կտրվածքով: Տեսքը համալրվել է Pasquale Bruni զարդերով և բարձրակրունկներով։
Ջորջինա Ռոդրիգեսի ձախ ձեռքին նկատելի էր նրա նոր դաջվածքը՝ հրեշտակի պատկերով, որը նա նվիրել է իր և Կրիշտիանու Ռոնալդուի մահացած որդուն։ Ապրիլին երկվորյակներով հղի մոդելը դուստր է լույս աշխարհ բերել. երկվորյակներից երկրորդը մահացել է ծննդաբերության ժամանակ։
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը միասին երկու երեխա ունեն՝ 4-ամյա Ալանան և 4 ամսական Բելլան։ Ֆուտբոլիստը ունի ևս երեք երեխա՝ 12-ամյա Կրիշտիանու կրտսերը, 5-ամյա երկվորյակներ Եվան և Մատեոն։