Նովոսիբիրսկում մի ձեռք ունեցող բռնցքամարտիկ Կարապետյանը հարձակվել է հանդիսատեսի վրա (տեսանյութ)
ՏեսանյութերՍիբիրի մարտական լիգայի (SFL) մրցաշարում տեղի ունեցած միջադեպի մասնակից է դարձել մի ձեռք ունեցող խառը ոճի (MMA) մարտիկ Ալեքսանդր Կարապետյանը։
Մարզիկը պարտություն է կրել Նովոսիբիրսկում կայացած մրցաշարում, որից հետո հարցազրույց է տվել։ Լսելով դահլիճից հայհոյանքներ՝ Կարապետյանը դեն է նետել խոսափողը, դուրս թռել ռինգից ու հարձակվել հանդիսատեսներից մեկի վրա։ Ծեծկռտուքն ընդհատվել է անվտանգության աշխատակիցների կողմից։
Բռնցքամարտիկը հիվանդության պատճառով կորցրել է ձախ նախաբազուկը 18 տարեկանում։