«Ժողովուրդ». Կառավարության կողմից անցկացված մրցույթների ընթացակարգում «ատկատներ» չե՞ն հայտնաբերվել
Հայկական Մամուլ
Այս օրերին մատնացույց են արվում տարբեր նախարարություններում պետական գնումների ժամանակ թույլ տրված օրինախախտումները: Մինչդեռ առայսօր որևէ խոսք չկա կառավարության կողմից անցկացված պետական գնումների մրցույթների վերաբերյալ:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե Տիգրան Սարգսյանն արդյոք հանձնարարել է ուսումնասիրել կառավարության կողմից անցկացված մրցույթների ընթացակարգը, և արդյոք այդտեղ Սերժ Սարգսյանի կողմից նշված «ատկատներ» չեն հայտնաբերվել, վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանը պատասխանել է. «Վարչապետի հանձնարարությամբ ստուգումներ են իրականացվում այն գերատեսչություններում, որտեղ նկատվել են կամ հնարավոր է՝ գոյություն ունենան կոռուպցիոն երևույթներ: Կառավարության կողմից անցկացված գնումներում և մրցութային ընթացակարգերում նման երևույթներ առկա չեն»:
Զարմանալի է, որ կոռուպցիոն երևույթների բացակայության մասին հայտարարվում է առանց այնտեղ ստուգումներ, ուսումնասիրություններ կատարելու: Իսկ գուցե այնտեղ ավելի խայտառակ պատկեր բացվի, քան նախարարություններում: