By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov Post installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime Minister Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector 

Փաշինյանի թիմակիցների կասկածելի գնումները. ովքե՞ր են վատնում պետական բյուջեն

Analytical

Հայաստանի թափանցիկ աշխատող կառավարությունը ցանկանում է 2022 թվականից փակել մեկ անձից գնումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը` թերևս չցանկանալով հանրության քննադատությանն արժանանալ առանց մրցույթի և կոռուպցիոն ռիսկեր պարունակող բազմամիլիոնանոց գնումների համար: Մինչ կառավարությունը պատրաստվում է իրագործել իր այս ծրագիրը, փորձենք հասկանալ, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից այս ընթացքում նպաստել կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը՝ միլիոնավոր դրամներ ծախսելով մեկ անձից կատարված գնումների վրա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը  մեկ անձից 8 միլիարդ 149 միլիոն դրամի գնում է կատարել ասֆալտապատում իրականացնող սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերությունից՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» և «Քարավան»։ Այս երկու ընկերությունները պետք է իրականացնեն Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները, որը Գորիս-Կապան ավտոմայրուղում 21 կմ-ի՝ Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանը դիտակում է որպես այլընտրանքային ճանապարհ։ Պարզվում է՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» ՍՊԸ-ն պատկանում է 2-րդ նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին։

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Իսկ ամենախոշոր պայմանագիրը Վայքի համայնքապետարանի և «Մավշին» ՍՊԸ-ի միջև կնքվել է մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 4-ին։ Համայնքապետի կնոջ ընկերությունը համայնքային բյուջեից մոտ 405 միլիոն դրամ կստանա Վայք քաղաքի Շահումյան փողոցն ասֆալտապատելու համար։

Նմանատիպ իրավիճակ է նաև Ջերմուկում: Այս համայնքում շինարարական աշխատանքները իրականացնում է հենց համայնքապետ Վահագն Արսենյանի ընտանիքին պատկանող «Ջերմուկ Գրուպ»-ը` իր ֆինանսական միջոցներով։ Դիցուք` Ջերմուկում կկառուցվի նոր բնակելի թաղամաս՝ բաղկացած մոտ 300 բնակարանից։ Ծրագրի նախագիծը արդեն կա, իսկ կառուցապատման աշխատանքների մեկնարկը կտրվի 2022 թվականի մայիս ամսից։ Ծրագիրը իրականացվում է «Ջերմուկ Գրուպ» ընկերության կողմից։ Բացի այդ, վերանորոգվում է նաև «Ջերմուկ Գրուպ» ընկերության կողմից գնված Ջերմուկի «Գլաձոր» առողջարանը, որը, արդեն երկար տարիներ է, ինչ աշխատում է մասամբ և սեզոնային։ Այսինքն ակնհայտ է, որ ենթակառուցվածքների մասով շարժ կա, սակայն ուշագրավ է, որ կիզակետում է հենց «Ջերմուկ Գրուպ»-ը:

Առողջապահության նախարարությունը, որը ղեկավարում է Անահիտ Ավանեսյանը, 941,908,116 դրամի հիվանդանոցային ծառայություններ է գնել «ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ից, 1,087,886,20 դրամի ամբուլատոր - բժշկական ծառայություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:

էկոնոմիկայի նախարարությունը` ի դեմս Վահան Քերոբյանի, «Շարմ Հոլդինգ»-ից գնել է 180,073,272 դրամի` Դուբայ-ԷՔՍՊՈ  ցուցահանդեսի կազմակերպման ծառայություններ, 65,316,550 դրամի սննդի մատուցման ծառայություն՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ից:

ՏՄՊՊՀ-ն` ի դեմս Գեղամ Գևորգյանի, 44,527,776 դրամի ոչ բնակելի անշարժ գույք է վարձակալել «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից:

Տավուշի մարզպետարանը` ի դեմս Հայկ Ղալումյանի, 29,450,900 դրամի Չինարիի տան վերանորոգման ծառայություն է գնել «ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊԸ-ից:

Հակակոռուպցիոն կոմիտեն պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ, որով մեքենա է ձեռք բերել կոմիտեի համար։ Գնումը կազմել է 18 միլիոն 400 հազար դրամ (շուրջ 37.000 դոլար։ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից ստացած տեղեկությունների համաձայն, «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի սեփականատերերի ցանկում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, ով այժմ անցնում է քրեական գործով։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր: Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:

Ընդհանուր խրախճանքից հետ չի մնում նաև Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Վերջինս հասցրել է «Գունաշեն» ՍՊԸ-ից 38950,000 ՀՀ դրամի շենքերի վերանորոգման ծառայություններ գնել: «Խաչմիշշին» ՍՊԸ-ից 41415.000 ՀՀ դրամի ճանապարհների վերանորոգման ծառայություն է գնվել: «UԻՓԻԷՍ OԻL» ՍՊԸ-ից գնվել է 1356756 դրամի դիզվառելիք: Ալվդարդ Հարությունյան ԱՁ-ից գնվել է 3000000 ՀՀ դրամի շարժական աղբամաններ: Կրկին «ՍիՓիԷս»-ից գնվել է 5408000 ՀՀ դրամի բենզին: «Պատրոն ՌՄ» ՍՊԸ-ից գնվել է 599400 ՀՀ դրամի համակարգչային ծառայություններ: «ԴԷ-ԱՈՒՌՈՒՄ» ՍՊԸ-ից գնվել է 2000,000 ՀՀ դրամի «Դիլիջան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի վերանորոգման և էներգաարդյունավետ աշխատանքների տեխնիկական հսկողություն» ծառայություն:

Արդյոք պատկան մարմինները կարող են երաշխավորել, որ այս գնումներից և ոչ մեկի դեպքում կոռուպցիոն ռիսկ առկա չէ. իհարկե, չեն կարող, սակայն, արի ու տես, որ այդ պատկան մարմիններն անգամ չեն էլ փորձել ուսումնասիրել ՔՊ-ականների ճոխ և տարակուսելի գնումները...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways also
Most Popular