By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov Post installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime Minister Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector 

Անհրաժեշտ է համախմբումը միասնական հայկական օրակարգի շուրջ. Ուղերձ Ստեփանակերտից

NK

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքից կոչ-ուղերձ է հղվել համայն հայությանն ու Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին: Կոչ- ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Մայր Հայրենիքում և աշխարհի տարբեր երկրներում ապրող քույրեր ու եղբայրներ, Այսօր` 2022թ. սեպտեմբերի 2-ին, մենք` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի մասնակիցներս, դիմում ենք ձեզ մեր ընդհանուր Հայրենիքի պատմական մի հատվածի` Արցախի ու նրա ժողովրդի համար ճակատագրական մի ժամանակահատվածում, երբ մեր միասնական ջանքերից ու մտածված գործողություններից է կախված պետության ու պետականության ապագան: Երեսունմեկ տարի առաջ ուղիղ այս օրը` 1991թ. սեպտեմբերի 2-ին, այս նույն հրապարակում մեր հազարավոր հայրենակիցներ «Միացում», «ազատություն» և «անկախություն» էին վանկարկում` հորդորելով արտահերթ նստաշրջանի հավաքված նախկին մարզային խորհրդի ժողովրդական պատգամավորներին ճիշտ որոշում ընդունել հայկական երկրամասի ապագայի հարցում:

Պահը վճռական էր, ինչպես հիմա. ազատության համար չպայքարող ազգերը կարող էին մնալ աշխարհաքաղաքական վերադասավորումների ընթացքում քանդվող տերությունների փլատակների տակ: Այդ օրը ընդառաջ գնալով Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի ազգաբնակչության ցանկությանն ու կամքին՝ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի` Արցախի անկախ հանրապետությունը: Պատմական այդ որոշմանը հաջորդեցին միջազգային իրավունքի սկզբունքներին և դեռևս գործող միութենական պետության օրենսդրությանը համապատասխան իրավական ու քաղաքական գործողությունները՝ համաժողովրդական հանրաքվեն և ինքնիշխան պետության օրինական իշխանությունների ընտրությունները: Անկախ պետության հռչակման քաղաքական գործընթացով նոր էջ բացվեց 1988թ. փետրվարին արցախահայության կողմից նախաձեռնած ազգային-ազատագրական պայքարի տրամաբանության մեջ, որն արտահայտվել էր Մայր Հայրենիքին Արցախը վերամիավորելու գաղափարախոսությամբ: Ինքնիշխանության հաստատման ուղին ծանր էր ու հագեցած բազմաթիվ բարդություններով: Ադրբեջանի կողմից ձեռնարկված զանգվածային ջարդերի, բռնաճնշումների և էթնիկ զտումների քաղաքականությունը շուտով վերաճեց բացահայտ ռազմական գործողությունների՝ հայկական Արցախի դեմ, որին դիմակայելու համար ոտքի կանգնեց երկրամասի հայ բնակչությունը՝ Հայաստանից ու Սփյուռքից օգնության հասած բազմաթիվ հայրենակիցների հետ մեկտեղ: Արցախի շուրջ օրեցօր սեղմվող օղակը ճեղքելու և հումանիտար աղետից խուսափելու նպատակով և ուժերի մեծագույն լարումով հաջողվեց 1992թ. մայիսին ազատագրել հայոց բերադաքաղաք Շուշին, դեպի Սյունիք տանող ճանապարհով Բերձոր քաղաքը` ցամաքային հուսալի կապ հաստատելով Մայր հայրենիքի հետ:

Ազատության ու անկախության համար պայքարում հազարավոր հայորդիներ իրենց կյանքը նվիրաբերեցին Հայրենիքի ապագային: 1992թ. ամռանը հռչակված Արցախի անկախ հանրապետության տարածքի գրեթե կեսը օկուպացված էր հակառակորդի կողմից. մենք կորցրել էինք Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի շրջանի մեծ մասը: Բայց նույնիսկ այդպիսի իրավիճակում հայությունն իր մեջ ուժ գտավ համախմբվելու և կերտելու ապագա հաղթանակները: Ազգային բանակի ստեղծումը թույլ տվեց ամուր հիմքերի վրա դնել երկրի պաշտպանության ու անվտանգության հարցերը, որի շնորհիվ 1994թ. մայիսին թշնամին պարտադրված էր զինադադարի պայմանագիր ստորագրել՝ ամրագրելով այդ պահին ռազմաճակատում ձևավորված իրավիճակը: Ռազմի դաշտում գրանցած հաջողություններին զուգահեռ ակտիվացավ նաև 1992թ. գարնանից ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով մեկնարկած և Մինսկի խմբի ձևաչափում կենտրոնացվող բանակցային գործընթացը, որի ամփոփումը հանդիսացավ 1994թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտող կողմի արձանագրումը: Հետպատերազմյան տարիներին Արցախի Հանրապետությունը, հաղթահարելով բազմաթիվ նոր դժվարություններ, ձեռնամուխ եղավ միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից իրավական ու ժողովրդավարական պետության կառուցմանը, և այդ ջանքերի հանրագումարում 2006թ. ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին Սահմանադրությունը: Մինչդեռ Արցախի ժողովուրդը խստորեն հետևում էր ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային միջնորդների առաջարկած հայեցակարգին, Ադրբեջանը ծածուկ և բացահայտ պատրաստվում էր նոր պատերազմի: Ցավոք, մեր բոլոր զգուշացումները միջազգային կազմակերպություններին և կարգավորման գործընթացում ներգրավված դերակատարներին սպասված արդյունքներ չունեցան, և հակառակորդը, օգտվելով թողտվությունից, մշտական սադրանքներ էր ստեղծում Արցախի սահմանին: Այդ ամենի կիզակետը պետք է համարել 2016թ. քառօրյա պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը, օգտվելով միջազգային կառույցների ոչ հասցեական արձագանքներից, դիմեց հերթական արկածախնդրությանը: Այդ նույն օրերին աշխարհասփյուռ հայությունը աննախադեպ աջակցության օրինակ և Արցախը պաշտպանելու բարձր պատրաստակամություն ցույց տվեց և, հավանաբարար, հենց այդ գործոնները հուշեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հետ քաշվել և ապագա ագրեսիվ ծրագրերի համար խնդրել հակահայ այլ ուժերի օգնությունը՝ Թուրքիայի գլխավորությամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ձեռնարկած հերթական լայնամասշտաբ պատերազմը ծանր ու աղետաբեր հետևանքներ ունեցավ մեր ժողովրդի համար: Օգտվելով մեր սխալներից և վերջին տարիներին իր կուտակած սպառազինությունների առավելություններից՝ թշնամուն հաջողվեց ոչ միայն լրջորեն վնասել մեր անվտանգային ու պաշտպանական համակարգը, այլև զգալի մարդկային ու տարածքային կորուստներ պատճառել մեզ՝ տիրանալով հայկական Շուշիին, Հադրութի ողջ շրջանին և պատմական Արցախի այլ ավանդական բնակավայրերի: Հազարավոր մեր հայրենակիցներ հայրենազրկվել և ունեզրկվել են՝ ստիպված լինելով ապաստան գտնել Արցախի և Մայր Հայաստանի առավել անվտանգ բնակավայրերում: Այն հանգամանքը, որ մեր երկրամասում ծրագրված հերթական ցեղասպանությունը կանխվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի անմիջական միջամտությամբ ու Խաղաղապահ ուժերի Արցախ մուտք գործելով, որևէ կասկած չի կարող հարուցել: Միաժամանակ, մենք համոզված ենք, որ Արցախի անվտանգության ապահովման համար կարևորագույն բաղադրիչ է մեր սեփական պաշտպանական համակարգի կատարելագործումը:

Հայրենակիցներ, Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ, որոնք վտանգում են մեր ազգային ինքնությունն ու հայկական պետականության ապագան: Եվ որպեսզի կարողանանք հաղթահարել մեզ համակած պարտվողական տրամադրությունները և վերագտնել 1988 և 1991 թվականների ՀԱՅ-ի նպատակասլաց տեսակը, ինչպես նաև համաձայնեցված ու համակարգված աշխատանքներ նախաձեռնել ստեղծված իրավիճակը փոխելու համար, խիստ անհրաժեշտ է, որպեսզի մենք ազգովի համախմբվենք միասնական հայկական օրակարգի շուրջ: Իսկ դա նշանակում է.

1. Հենց այսօր, պատմական 1991թ. սեպտեմբերյան օրերից 31 տարի անց, արտահայտելով ողջ արցախահայության տեսակետն ու կամքը, այս նույն հարթակից մենք հայտարարում ենք, որ մեր ռազմավարական նպատակը՝ Արցախը մայր հայրենիքին միավորելու գաղափարը, չի փոխվել և, որ շատ կարևոր է` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը այդ ռազմավարական նպատակին մոտեցնող անհրաժեշտ քայլերից մեկն է:

2. Մենք ազդարարում ենք ի լուր աշխարհի, որ Արցախի ժողովրդի համար անընդունելի է Արցախի պետական համակարգը խաթարող ցանկացած կարգավիճակ, և ինքնիշխան պետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության անհրաժեշտ նախապայմանն է:

3. Արցախի ապագայի շուրջ բոլոր ներկա և գալիք բանակցողները պարտավոր են հիմք ընդունել վերոնշյալ արձանագրումները և զգուշանալ այն կարմիր գծերից, որոնք նշվել են Արցախի Ազգային ժողովի ս. թ. ապրիլի 14-ի հայտարարության մեջ: Մենք պահանջում ենք առաջնորդվել միմիայն հնչեցված օրակարգի դրույթներով:

4. Միջազգային իրավասու կառույցներից և, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջում ենք հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ամենաբարձր մակարդակով իրենց ստանձնած մանդատին և առաջնորդվել Մինսկի խմբի շրջանակներում ընդունված սկզբունքներով:

5. Համայն հայությանը, մեր քույրերին ու եղբայրներին կոչ ենք անում շարունակել ապրել Արցախով, բոլոր հնարավոր միջոցներով օժանդակել Արցախի վերականգնմանը և Արցախին վերաբերվել որպես համազգային ձեռքբերում ու հպարտություն: Սահմանները կապանքներ չեն, շղթաներն էլ` կփշրվեն: Արցախը շարունակելու է պայքարը, և մենք դեռ տոնելու ենք նոր հաղթանակներ:

ք. Ստեփանակերտ 02 սեպտեմբերի, 2022թ.»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways also
Most Popular