Պրիլուչնիի նախկին կինը «փախել է» Ռուսաստանից
ԼուսանկարներՊավել Պրիլուչնիի՝ հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ ամուսնությունից հետո նրա նախկին կինը՝ դերասանուհի Ագաթա Մուչենիեցեն, երեխաների հետ մեկնել է Ռիգա։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
«Դե, ընկերներ, հիմա մենք պաշտոնապես մեկնում ենք Ռիգա։ Մենք մի քանի օր կմնանք Ռիգայում, հետո կվերադառնանք Մոսկվա», - կիսվել է Մուչենիեցեն:
Նա սոցցանցում հրապարակել է իննամյա Տիմոֆեի և վեցամյա Միայի լուսանկարը Լատվիայի մայրաքաղաքում՝ «Իմ փոքրիկ ռիգացիները» մակագրությամբ։