Միխայիլ Գորբաչովը հուղարկավորվել է Նովոդևիչյան գերեզմանատանը
ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովին հուղարկավորել են ընտանեկան գերեզմանում՝ կնոջ՝ Ռաիսայի կողքին։ Գորբաչովի դագաղը ծածկված էր ՌԴ դրոշով, երբ թաղման շարասյունը հասավ գերեզմանոց։ Մահացածի դիմանկարը պահել է «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Դմիտրի Մուրատովը։