Շարունակում եմ Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարքը․ Ռուբեն Վարդանյան
ԲլոգոսֆերաԳործարար Ռուբեն Վարդանյանը գրում է․
«Շարունակում եմ Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարքը:
Կարևոր եմ համարում տարբեր երկրների ազդեցիկ անձանց բացատրել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովման մեր գործողությունները։
Այսօր և՛ Սփյուռքի, և՛ Հայաստանի բարեկամների համար շատ կարևոր է օգտագործել այս արտաքին ռեսուրսը ի շահ հայ ժողովրդի։
Այսօր և վաղը Ֆրանսիայում մասնակցելու եմ մասնավոր միջոցառման, ինչպես նաև նախատեսում եմ հանդիպումներ այնպիսի անձանց հետ, որոնք կարող են կարևոր ներդրում ունենալ մեր ընդհանուր գործում»։