Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի» Նոր նշանակում ՔԿ-ում Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ) Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունի Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցին ՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն է Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 

Ստեփանակերտում «Մշակույթ և կրթություն» խորագրով բացվել է ռուսական համայնքի ամառային դպրոցի սաների ամփոփիչ ցուցահանդեսը

Գիտություն և Մշակույթ

Ինչպես հայտնեց  Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի նախագահի օգնական Լյուդմիլա Գասպարյանը (Կլաչկո), մոսկովյան ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ ընթացած «Ամառային դպրոցի» երկու ամսում  իրենց սաները սովորել են բավական լավ նկարել ու ստեղծագործել:

«Պրոֆեսիոնալ նկարիչ Լիլիա Պետրոսյանը սովորեցրել է երեխաներին հմտորեն աշխատել վրձնի հետ և գույների համադրության ճիշտ ընտրություն կատարել:  Արդյունքները ակնհայտ են: Երեխաներն իրոք ձգտել են կատարելության», - նշում է Լ. Գասպարյանը:

Նրա խոսքերով «Ամառային դպրոցում իբրև մանկավարժ հիմնականում աշխատել են աշակերտների մայրերը:

«Գաղափարն այն էր, որ մայրերը զբաղվեն երեխաների հետ, կիսվեն իրենց հմտություններով և գիտելիքներով, ընդհանրապես զբաղված լինեն, - բացատրում է Լյուդմիլա Գասպարյանը: - Արդյունքում ձևավորվել է ընտանեկան բարի մթնոլորտ: Երխաները սիրեցին իրենց ուսուցիչներին, իսկ դա գլխավորն է»:

Ցուցահանդեսի բոլոր մասնակիցները Ռուսական համայնքի կողմից խրախուսվեցին պատվոգրերով:

Լեռնային Ղարաբաղի Ռոուսական համայնքին կից «Ամառային դպրոցը» գործել է սույն թվականի հունիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը: Ղարաբաղի երեխաներին աջակցել է մոսկովյան ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը: Անվճար պարապմունքներ են անցկացվել մի շարք առարկաների գծով: Դպրոցում գործել են մի քանի խմբակներ. «Ակունք», «Ինտելեկտուալ ակումբ», «Ֆանտազյորներ», «Կիրառական ստուդիա», «Կախարդական գնդակ» և այլն: Դասընթացներում հատում տեղ է հատկացվել ռուսական պետության պատմությանը, ռուսական մշակույթին, ժողովրդական բանահյուսությանը, ավանդույթներին, դեկորատիվ-կիրառական արվեստին և շրջակա միջավայրին: Մի քանի պարապմունք նվիրվել է ռուսական բանակին:

«Ռուսական համայնքի կողմից երախտագիտություն ենք հայտնում մոսկովյան ԴԻԱԼՈԳ կազմակերպությանը և նրա նախագահ Յուրի Նավոյանին մեր «Ամառային դպրոցին» ցուցաբերած աջակցության համար: Բառացիորեն օրեր առաջ ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և նրա գործընկերները Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան ռուսալեզու դպրոցը ապահովել են դասագրքերի ամբողջական փաթեթով` քսանհինգ հազար օրինակով: Ղարաբաղի երեխաների նկատմամբ այդպիսի զգայուն վերաբերմունքը արժանի է գնահատման, - նշեց «Ռուսաստանի ակունք» և «Ինտելեկտուալ ակումբ» խմբակների ուսուցիչ Նատալիա Մոիսեևան:

Ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բորդովը կարևորեց այն, որ դասընթացի սաները ոչ միայն հասանելի կերպով նոր գիտելիքներ ստացան, այլ նաև սովորեցին իրենց ձեռքերով ինչ-որ բան ստեղծել: Նրա խոսքերով, Ռուսական համայնքը հետագայում ևս ընդլայնելու է գործունեությունը կրթության ոլորտում: Տարվա սկզբից համայնքը աշխատանքներ է տանում Կրթական կենտրոնի ստեղծման ուղղությամբ, որը Ռուսական դրամատիկական թատրոնի հետ միասին կհանգրվանի Ստեփանակերտի «Ռուսական մշակույթի կենտրոնում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)
Ամենադիտված