20-ամյա կանադացի հոկեյիստը մահացել է խաղի ժամանակ
Սպորտ«Էր Սենթեննիալս»-ի հարձակվող Էլայ Պոլֆրիմանը մահացել է խաղի ժամանակ, հայտնում է Enews-ը։
Ըստ աղբյուրի՝ «Էր Սենթեննիալս»-ի և «Բոսթոն Ջունիոր Բրյուինս»-ի երիտասարդական թիմերի հանդիպման ընդմիջման ժամանակ հոկեյիստն ընկել է հանդերձարանում։
Թիմի բժիշկն այդ ժամանակ սառույցի վրա էր մեկ այլ վիրավոր հոկեյիստի հետ։ Նա լսել է Պոլֆրիմանի ճիչերը եւ վազել է հանդերձարան՝ նրան առաջին օգնություն ցույց տալու։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան փորձել է վերակենդանացնել 20-ամյա Պոլֆրիմանին։ Դա հնարավոր չի եղել, և հիվանդանոցում բժիշկները արձանագրել են նրա մահը։ Մարզիկի մահվան պատճառները պարզվում են։