Զբոսաշրջիկը հյուրանոցի մահճակալի վրա անսովոր անակնկալ է թողել (տեսանյութ)
ՏեսանյութերԿոպենհագենից 18-ամյա Գրեգերս Ֆեդերշպիելը հյուրանոցի իր սենյակում անսովոր անակնկալ է թողել։ Նա բարձերից ու սավաններից դիակների տեսքով կերպարներ է պատրաստել և թողել մահճակալի վրա։ Ապա տեսագրել է այդ ամենն ու տեղադրել TikTok-ի իր էջում։ Այն ավելի քան 40 միլիոն դիտում է գրանցել, գրում է Daily Star-ը։ Տղայի արարքը վրդովմունք է առաջացրել համացանցում։ Օգտատերերը խնդրել են չկրկնել «այս կատակը»։