Միջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլին ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցը Արագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումից Տարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին Գյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվում Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ Փաշինյան Մայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործի Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը 

«Կարելի է» միջնակարգ կրթությամբ պատգամավոր լինել, կեղծ դիպլոմով՝ մարզպետ, առանց դիպլոմի՝ վարչապետ. Լիլիթ Գալստյան

Բլոգոսֆերա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը վեր է հանել ՀՀ գործող իշխանության օրոք կրթության բնագավառում ի հայտ եկած խնդիրները․

«Արժեքային և բարոյական համատարած ճգնաժամի, ավելի ճիշտ՝ համապարփակ պարտության, տգիտության, ամենաթողության, չափանիշների տոտալ չգոյության, նահանջների ու դեգրադացիայի այս իրականության մեջ, երբ հաճախ թվում է, թե հասարակությունը մերժում է պետականություն ու ինքնություն ունենալ, կրթությունը բացառիկորեն կարևորվում է։ Այն բանակին հավասարազոր զենք է, ինքնակազմակերպվելու, ինքնահաղթահարելու, ոտքի կանգնելու միջոց, այս օրերին թերևս՝ պետականություն ունենալու, նրա հետագա գոյությունը երաշխավորող ամենաողնաշարային արժեքը։

Այո, պատշաճ, որակյալ, մրցունակ կրթության մասին պետք է խոսել․ սա «Ինչպիսի Հայաստան» դիսկուրսի մեխն է։ Բայց խոսելուց առաջ պետք է համոզիչ լինել՝ արդյոք դո՞ւ ես այն մարդը, ով ունակ է ընկալելու և գիտակցելու դրա կարևորությունը, բովանդակությունը, ինչպեսը․․․

Իհարկե, կարելի էր և չանդրադառնալ աղետաբերի սեպտեմբերմեկյան կրթական ուղերձին, և հիմնականում այն պատճառով, որ այն, որպես կանոն, խորապես պոպուլիստական էր ու չհիմնավորված։ Բայց վտանգավորը ոչ այնքան ոլորտին անտեղյակ մարդու ինքնավստահությունն էր, որքան գրած-ձեռքը տրվածին աներկբա հավատացողի համոզումը, քանդող-կազմաքանդողի ապացուցված վճռականությանը։

Սեփական զրոյական կետից խնդիրներին անդրադառնալու, անցյալն ուրանալու և մերժելու այդ վճռական հանձնառությունը մի ամբողջ ազգի համար դեռևս չկասեցված ողբերգություն է, իսկ մեր դիմադրողականությունը նոր հարվածին պարզապես չի դիմանա։

Բանակի հարցերը լուծել են, Արցախի հարցերը լուծել են, մնացել է կրթությունը․ իրենց հաշվարկների մեջ ճշգրիտ են, թիրախներն էլ որպես կանոն՝ անվրեպ են ընտրված․․․

Կարող եք ասել՝ կառավարության նիստում նա ընդամենը իր անձնական պատկերացումները ներկայացրեց կրթության մասին, քանի որ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրիը» որին հղում էր կատարում, դեռևս դեռ չի հաստատվել ԱԺ-ի կողմից, հետևաբար, օրենքի ուժ չի ստացել։

Այն, որ պառլամենտական երկրում պառլամենտի կողմից դեռևս չհաստատված նախագիծը վարչապետը ներկայացնում է որպես որդեգրված իրողություն, պետք չէ զարմանալ։ Սա նաև դրվագ է, որը մեկ անգամ ևս ապացուցում է երկրում պետական ինստիտուտների արժեզրկման, տոտալ մենիշխանության, խորհրդարանը մեկ մարդու կոճակ դարձնելու մասին։

«Մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ»․ Իշխանության չորրորդ տարում հայտարարում է նա՝ մոռանալով, որ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները կառավարությունն է սահմանում, այդ թվում ԲՈՒՀ-երի նվազագույն միասնական ստանդարտները, ենթակառուցվածքների, կառավարման և ռազմավարական նպատակադրումների և այլ չափանիշներ։ Սահմանեիք․․․․

Այն, որ այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր է մնացել`պետական բուհերում՝ 40, մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը, սա նույնպես ձեր թերացումն է: Իր ռազմավարական գերակայությունների և առաջնահերթությունների սահմանումն ու աշխատաշուկայի կարիքներին համապատասխան կադրերի պատրաստումը պետության խնդիրն է։

Բայց, եթե պետության կողմից համապարփակ ուսումնասիրություն, կարիքների գնահատում և համապատասխան մասնագիտությունների պլանավորում չի կատարվել, չի կարելի մեղադրել բուհերին։

Հարց՝ ի՞նչ հաշվարկների և կարիքների վրա եք իջեցրել կամ հաստատել այդ տեղերը․․․․

Այն, որ այս ուսումնական տարում շատ ԲՈՒՀ-եր 60 և 40 տոկոսանոց թափուր տեղեր ունեցան, սոսկ չպլանավորման արդյունք չէ, դա նաև այս իշխանության գեներացրած վերաբերմունքն է դեպի կրթությունը։

Նաև դուք եք հեղինակազրկել բարձրագույն կրթությունն ու կրթությունն առհասարակ՝ վարկաբեկելով, հեղինակազրկելով և նվաստացնելով կրթական համակարգը․ կարելի է առանց դիպլոմի կամ կեղծ դիպլոմով բարձրագույն պաշտոն զբաղեցնել, կարելի է հրապարակային հայհոյել, վարկաբեկել ինստիտուտներ և ազգային արժեքներ ու անամոթաբար շարունակել, կարելի է անուս ոստիկան լինել, միջնակարգ կրթությամբ պատգամավոր, կեղծ դիպլոմով մարզպետ, առանց դիպլոմի՝ վարչապետ։

Այո, ՛ ԲՈՒՀ-երի առողջացման, կրթական համակարգի արդիականացման, բովանդակային փոփոխության անհրաժեշտություն կա, երկրորդ կարծիք լինել չի կարող։

Բայց արդյոք այն քաղաքական ուժը, որն օրեցօր խորացնում է հանրային բևեռացումը, այն ուժը, որ «սևեր-սպիտակներ» ապապետական և ապազգային դիսկուրսի կնքահայրն է, այն քաղաքական ուժը, որի հրահանգով արժեզրկցում են գիտական, հոգևոր հեղինակությունները, սեփական ազգակործան քաղաքականությունը արդարացնելու համար խեղում է սեփական ժողովրդի պատմությունը, ուրանում անցյալը, որի հրահանգով աշխատանքից ազատվում են քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները, կարո՞ղ է և ունա՞կ է խորքային, պետականակենտրոն և ազգային կրթական բարեփոխումներ իրագործել։

Եվ պետք չէ հոխորտալ, թե «երկու քսերոքսով մեկ սենյականոցում համալսարան են բացում»։ Եվ, եթե այդպիսի բուհ կա, ինչին կասկածում եմ և հայտարարությանը վերաբերվում որպես հերթական պոպուլիստական, լայքաբեր տրյուկի, ապա հիշեցնեմ՝ լիցենզավորումը, հավատարմագրումն ու մշտադիտարկումը նույնպես կառավարության/ԿԳՄՍ-ի խնդիրն է և գործառույթը։ Չորս ու կես տարի դուք եք․․․

Հիշեցնեմ, որ 2019 թ. Հայաստանում բուհ դիմորդների մոտ 20%-ը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննության նվազագույն շեմը։ Հայոց լեզվի և գրականության առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018թթ. հաղթահարել է 9-րդ դասարանի աշակերտների միայն 54.6%-ը: Վիճակը կարծես չի բարելավվել․․․

Հայոց լեզվի ուսուցման և տիրապետման ռազմավարական խնդիրը լրջագույն քննարկման և լուծման առարկա դարձնելու փոխարեն, «խաղաղության» օրակարգի ինքնամոռաց ջատագովներդ այս ուսումնական տարվանից հանրակրթական ծրագրեր մտցրեցիք հարևան լեզուների՝ ադրբեջաներենի, թուրքերենի, պարսկերենի, վրացերենի ուսուցումը։

Ի դեպ, «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծում այսպիսի գնահատում կա․ «Տարրական դպրոցի ավարտին սովորողների շուրջ 35 %-ը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը։ Սա շատ ավելի բարձր է տարածաշրջանի համեմատ՝ 11%, չնայած փոքր–ինչ ցածր է, քան համանման տնտեսական արդյունք ունեցող երկրների ցուցանիշը՝ 38%։ Այս ցուցանիշի համար հիմք են ծառայել 2015թ. TIMSS-ի (Trends in International Mathematics Science Study-Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) միջազգային ստուգատեսի արդյունքները։ Հայաստանը TIMSS-ին մասնակցել է նաև 2019թ․՝ գրանցելով առաջընթաց 2015թ. նկատմամբ։ Մասնավորապես, 400 միավորից ցածր հավաքած սովորողների մասնաբաժինը 30 %-ից կրճատվել է 20 %-ի, ինչը, միևնույն է, մտահոգող ցուցանիշ է»։

Ինչո՞ւ է 7 տարվա վաղեմության այդ ուսումնասիրությունը, կատարված ոչ ազգային կազմակերպության կողմից, ոչ պետության պատվերով, այդ ռազմավարական փաստաթղթում տեղ գտել, արդյոք համապատասխան, կրկնակի ուսումնասիրություններ կատարել է նախարարությունը համոզվելու դրանց հավատարժանությանը, ի վերջո՝ համարժեք քայլեր ձեռնարկելու․․․

Բայց կարևորը մեկ այլ բան է՝ երախտագիտությամբ դեպի միջազգային կառույցները, իմ անձնական խորը համոզումով, ՀՀ ռազմավարական նշանակության փաստաթղթի համար հիմք պետք է ծառայեն մեր սեփական ուսումնասիրությունները․ պետությունը պետք է լլինի ուսումնասիրության պատվիրատուն և իրականացնողը․․․ մենք այդ ռեսուրսը ունենք։

Անդրադառնալով «մեր ուսուցիչներին և դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերին», այդ գործընթացը զուգակցեց կամավոր ատեստավորմանը, գալով եզրակացության, որ «մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչները, ուսուցիչ աշխատելու հնարավորություն չեն ունենալու»: Եթե մի բան կամավոր է, ինչպես ես արդյունքը պարտադիր համարում, դեռ մի բան էլ որակազրկում ես դիպլոմով ամրագրված որակավորումը․․․

Միջգյուղական կրթահամալիրների ծրագրին չեմ անդրադառնա՝ հիպոթետիկ պոպուլիզմի վրա ժամանակ չծախսելու համոզումով։

Իսկ այ, «Աշտարակում Ակադեմիական քաղաք հիմնելու ռազմավարական նշանակությունը» անհնար է շրջանցել։ Իսկ ռազմավարական նշանակության հիմնավորումը սահմանափակվում է «բարձրագույն կրթության ոլորտում ֆիզիկական, վիրտուալ և սոցիալական գրավիչ միջավայր ապահովելու» մասին հայտարարությամբ։

Լավ, ինչպե՞ս կարելի է սիրողական մակարդակի, մերկապարանոց հայտարարություններ անել (զարմանում եմ, որ զարմանում եմ)։ Որո՞նք են այդ 8 ԲՈՒՀ-երը, ի՞նչ ռազմավարական նպատակներ են ընկած ծրագրի հիմքում, խորքային- մասնագիտական ի՞նչ վերլուծություններ և գնահատականներ են հաշվարկվել, պետության և հասարակության ո՞ր կարիքներն ու առաջնահերթություններն են բավարարվելու։

Ոչ մեկը․․․ դատարկապոռոտ հայտարարություն, որովհետև պարզապես չկա այդպիսի ուսումասիորւթյուն։

Ակադեմիական քաղաքի մասին

Ի դեպ, մայրաքաղաքի կենտրոնում, ամենաընտիր ճարտարապետությամբ և ամենաընտիր տեղանքով ընտրված խորհրդային ԲՈՒՀ-երը, որոնք այսօր հայտնվել են իշխանամերձ, երեսուն արծաթի դիմաց Հայրենիք ու հավատ ուրացող մի քանի ծախված օլիգարխի բաղձանքի տիրույթում, ակնհայտորեն կառուցվել են ակադեմիական քաղաքի սկզբունքով, ենթակառուցվածքների հստակ քաղաքաշինական պլանավորմամբ։

Երևանի պետական համալսարանի՝ Alma Mater-ի մերձակայքում/Անասբաբուժական, Բժշկական, Պոլիտեխնիկ, Տնտեսագիտական, Կոնսերվատորիա, Գեղարվեստի ինստիտուտ․ վերջիններիս մերձակայքում Ազգային գրադարան, մարզադաշտեր, մշակութային օջախներ, պուրակներ և մարդկային միջավայր։

Հենց ԲՈՒՀ-երի ճարտարապետական լուծումներում, տարածքների ընտրության հարցում էր դրսևորվում պետության վերաբերմունքը դեպի կրթությունը, գիտությունը, երիտասարդությունը, երկրի ապագայն։ Եվ պատահան չէ, որ բոլոր պետական բուհերի ճարտարապետական լուծումներն իրակացրել են ճարտարապետության մեծերը, այդ թվում՝ Թամանյանը։

Ազգային նկարագիր չունեցող վարձկանների համար մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքերը սոսկ բիզնես թիրախ չեն, կա ավելի սարսափելին՝ սա հայ-թուրքական, ավելի ճիշտ աշխարհաքաղաքական ներկա զարգացումների համատեքստում պլանավորված ազգային կրթության թիրախային քայքայման ծրագիր է․ կազմաքանդելու հերթական ծրագիրը»,- սոցցանցում գրել է Լիլիթ Գալստյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այս երկրում կա՛մ մենք պետք է ապրենք կա՛մ իրենք. Երկրի ղեկավարը պետք է հեռանա. Տավուշի թեմի առաջնորդ Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըՀանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԱռաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել էՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. ՇարմազանովՈւՂԻՂ. Տավուշեցիները վաղ առավոտից հավաքվել են. բողոքի ակցիա են իրականացնում թշնամուն հանձնվող 4 գյուղերի և տարածքների որոշման դեմԱպրիլի 20. Օրվա խորհուրդՏավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ«Հրապարակ». Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Դատավորի մեքենայից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված և խոշոր չափի գումար․ «դարի կողոպուտի» հետքերովԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդականԱդրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. «Հրապարակ» թերթի խմբագիրՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էրԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվելԻնչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումՈսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախվածՍամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը
Ամենադիտված