Կուլեբան «Մոսկվային» պատժելու համար կոչ է արել հատուկ տրիբունալ ստեղծել
Արտաքին ՔաղաքականՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել ստեղծել պատերազմական հանցագործությունների հատուկ տրիբունալ:
Նա մեղադրել է Ռուսաստանին պատերազմ սանձազերծելու և պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ:
«Եվս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր պետություններին աջակցել Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցով հատուկ տրիբունալի ստեղծմանը: Հանցագործությունն ակնհայտ է. մենք պետք է արդարադատություն ապահովենք: Արդարությունը պետք է ապահովվի»,- ընդգծել է Կուլեբան: