«Ռեալը» Չեմպիոնների լիգայում ֆավորիտ է. Գվարդիոլա
Sport«Հարցնում եք Չեմպիոնների լիգայում հաղթելու ֆավորիտների մասի՞ն: Ինձ համար դա «Ռեալն» է»,- այսպիսի հետաքրքիր տեսակետ է հայտնել կատալոնացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով եղել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը:
Չմոռանանք, որ այս ամառ «Բարսան» պայմանագիր է կնքել յոթ խաղացողների, այդ թվում՝ Ռոբերտ Լևանդովսկու՝ այդ «գոլային մեքենայի» հետ:
Դե իսկ Գվարդիոլայի թիմը նախորդ մրցաշրջանում կիսաեզրափակչում պարտվեց Մադրիդի «Ռեալին»: Իսպանացին կարծես սովորել է երբեք չթերագնահատել «սերուցքայիններին», գրում է Sports.ru-ն: