Ինչպե՞ս է անցնում Գորիս-Ստեփանակերտ նոր ճանապարհը՝ ծայրից ծայր
ՏեսանյութերԲերձորը և Աղավնոն թշնամուն հանձնելուց հետո, երբ փոխվեց նաև ճանապարհը, շատ հայերի մոտ անհանգստություն առաջացավ Գորիս-Ստեփանակերտ երթուղու վիճակի ու անվտանգության առումով։ Իհարկե, Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նոր երթուղին անվտանգ է և պահպանվում է ռուս խաղաղապահների կողմից, բայց քանի որ հանրության կողմից կա անվստահություն, մարդիկ թերահավատորեն են վերաբերվում։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
Օրերս ինքս հերթական անգամ անցա Լաչինի նոր միջանցքով, կրկին ուսումնասիրեցի այդ ճանապարհը, բայց ինչպես ժողովրդական ասացվածքում է՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։
Նկարահանել եմ ճանապարհն ամբողջությամբ, որպեսզի ինքներդ տեսնեք, թե ինչպիսին է այն ու ովքեր են հսկում դրա անվտանգությունը։