Մեկնարկել է Կիևի պաշտպանության հարցով Կոնտակտային խմբի նիստը․ նախագահում է ԱՄՆ պաշտպանության նախարարը
Արտաքին ՔաղաքականԳերմանիայի Ռամշտեյն ամերիկյան ռազմաօդային բազայում սկսվել է Ուկրաինային պաշտպանական աջակցության հարցերով հերթական հանդիպումը, հայտնում է Ուկրինֆորմ-ը։
Կոնտակտային խմբի նիստին, որը նախագահում է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, մասնակցում են շուրջ 50 երկրների ներկայացուցիչներ՝ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներ և բարձրաստիճան զինվորականներ։
Գերմանիան ներկայացնում է պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը, մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Միջոցառումից առաջ ԱՄՆ-ի Եվրոպայի հրամանատարությունը հայտնել է, որ հանդիպման մասնակիցները ծրագրել են «քննարկել Ուկրաինայում շարունակվող ճգնաժամը և անվտանգության տարբեր մարտահրավերները, որոնց բախվում են ԱՄՆ դաշնակիցներն ու գործընկերները»: