Պուտինն առաջիկայում կայցելի՞ Հայաստան․ ՌԴ նախագահի օգնականի պարզաբանումը
ՌուսաստանՌուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը չի հաստատել տեղեկությունը, ըստ որի Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին։
«Չեմ կարող հաստատել այդ տեղեկությունը, մինչ այժմ ռուսական կողմը պաշտոնապես չի խոսել այս մասին»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը, փոխանցում է ԱՊԱ-ն։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի մոսկովյան թղթակիցը, Ուշակովը նշել է, որ Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ ակտիվ գործնական շփումներ ունեն։
«Այս տարի արդեն տեղի են ունեցել առաջնորդների մի քանի հանդիպումներ, պարբերաբար հեռախոսազրույցներ են տեղի ունենում»,-հավելել է Պուտինի օգնականը։