Մոնակոյում առաջին անգամ կնշվի Հայաստանի Անկախության տոնը՝ Մոնակոյի Մայր «Notre Dame» տաճարում. Վրույր Փենեսյան
ԲլոգոսֆերաՄոնակոյում առաջին անգամ կնշվի Հայաստանի Անկախության տոնը՝ Մոնակոյի Մայր «Notre Dame» տաճարում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ազգային ժողովի նախկին նախագահի խորհրդական Վրույր Փենեսյանը:
«Հայաստանի Անկախության տոնին նվիրված բարեգործական համերգ՝ ի նպաստ MISSION ENFANCE հիմնադրամին՝ աջակցելու անապահով հայ երեխաներին, որը 30 տարի է Հայաստանում իրականացնում է բարեգործություններ։
Mission Enfance Monaco-ի պատվո նախագահն է Մոնակոյի իշխան Ալբեր II-ը։
Համերգին ելույթ կունենան՝ Լոնդոնի Royal Opera House-ի երգչուհի՝ աշխարհահռչակ Լիանա Ալեքսանյանը, Վիեննայի երաժշտական ակեդեմիայի ամենաերիտասարդ պրոֆեսոր՝ աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, համաշխարհային համբավ ունեցող Փիթեր Գաբրիելի հետ նվագակցող, ինչպես նաև «Մայրիկ» ֆիլմի մեջ նվագող աշխարհահռչակ դուդուկահար Լևոն Մինասյանը։
Խորին շնորհակալությունս Մոնակոյի եկեղեցուն՝ հանձինս արքեպիսկոպոսի»,- գրել է Փենեսյանը։