Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան Փաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ) «Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերը Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս Ղազարյան Քենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարը Փաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ) Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը Բաքվին 

Հայ-վրացական հարաբերությունների մակարդակը ցածր է, իսկ թուրքերը փորձում են սեպ խրել դրանց մեջ․ վրացագետը խնդիրներ է մատնանշում

Քաղաքական

Տարածաշրջանային վերադասավորումների համատեքստում, հարևանների, հատկապես՝ Հայաստանի հետ բարիդրացիական ավանդույթներ ունեցող Վրաստանի հետ հարաբերությունները կարևոր են մի քանի ասպեկտով՝ հումանիտար, կրթամշակութային, առևտրանտնտեսական, զբոսաշրջային, քաղաքական և այլն։
Ինչպիսի՞ն է հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակը, ինչո՞վ են դրանք առանձնահատուկ և խնդրահարույց և արդյո՞ք օգտագործվում է համագործակցության ամբողջ ներուժը՝ ի շահ երկու երկրների։

«Հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակը բավականին ցածր է։ Նախ, «փափուկ ուժի» գործոնը շատ թույլ է, և եթե կա, ապա միայն Վրաստանի կողմից։ Վրաստանը նախաձեռնում է փոխշփումներ պատմաբանների, լրագրողների, փորձագետների հետ, իսկ Հայաստանը առաջարկելու ոչինչ չունի, ինչը նաև օբյեկտիվ պատճառներ ունի, և որպես կանոն հանդես է գալիս որպես սուբյեկտ»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացագետ Հրանտ Միքայելյանը։

Նա նշեց, որ երկու երկրների միջև կան մի շարք խնդիրներ, այդ թվում՝ նաև կրոնական հարթության վրա, հիշեցրեց եկեղեցական վիճելի հարցերի, Վրաստանում հայապահպանությանը, մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող  պրոբլեմների և այլնի մասին։ Վրացագետի խոսքով, Հայաստանը, ցավոք, չի զբաղվել Վրաստանում իր մշակութային ժառանգության պահպանման հարցերով ոչ ԽՍՀՄ օրոք, ոչ անկախության տարիներին, ոչ էլ վերջին շրջանում, մինչդեռ Վրաստանում բազմաթիվ հայկական պատմամշակութային հարստություններ «վրացականացվել են»։

«Մյուս կողմից, նկատելի է, որ Վրաստանը դարձել է թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների ինտերվենցիաների, հակահայկական քարոզչության «զոհ»։ Թուրքերն ակտիվորեն փորձում են սեպ խրել Հայաստանի ու Վրաստանի միջև, իսկ Ադրբեջանի կողմից վարձու լրագրողները պարբերաբար կեղծ տեղեկություններ են հրապարակում վրացական մամուլում, որոնց նպատակը վրացիներին հայերի դեմ լարելն է»,-նկատեց մեր զրուցակիցը։

Խնդիրների շարքում Հրանտ Միքայելյանը նշեց այն հանգամանքը, որ հայ-վրացական հարաբերությունները որպես կանոն կենտրոնացած են տնտեսական դաշտում, մինչդեռ այդ համատեքստում ևս, ըստ վրացագետի, մեր երկիրը Վրաստանին դիտարկում է զուտ տարանցիկ երկիր, այլ ոչ թե համագործակցության առանձին սուբյեկտ։ 

«Չափազանց կարևոր է անվտանգային գործոնը, որը խնդրահարույց է, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը, ազդեցությունը մեծ է և այս դաշտում Երևանը գործելու լավ հնարավորություն ու դաշտ ունի։ Վրաստանում արդեն մտավախություն ունեն կապված այդ երկրում ադրբեջանական և թուրքական համայնքների ազդեցիկության մեծացման հետ։ Հայաստանը պետք է այդ ուղղությամբ գրագետ և ճիշտ հաշվարկված քաղաքականություն իրականացնի, որը նույնպես չի նշմարվում»,-ասաց փորձագետը։ 

Արա Ալոյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերըԿստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերիԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներԱնչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են Գերմանացի` 2018 թվականին մահացած ճանաչված միլիարդատիրոջը հայտնաբերել են Մոսկվայում՝ սիրուհու տանը (լուսանկարներ)ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին
Ամենադիտված