Հայտնի է` ինչպես է Ջոլին բաժանել Փիթին Էնիսթոնից
LeisureԱնջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի առաջին համատեղ կադրերը արվել են դերասանուհու ցուցումով։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
2005 թվականի մայիսին US Weekly-ն հրապարակեց Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի լուսանկարները իրենց որդեգրած որդու՝ Մեդոքսի հետ Քենիայի լողափերից մեկում։ Այս նկարներն իսկական սենսացիա առաջացրեցին, քանի որ դրանց հրապարակման պահին դերասանը պաշտոնապես ամուսնացած էր Ջենիֆեր Էնիսթոնի հետ և չէր մեկնաբանում «Պարոն և միսիս Սմիթները» ֆիլմում գործընկերոջ հետ սկսված սիրավեպը։
Մեդիամագնատ Յան Վենները, ով այն ժամանակ համասեփականատեր էր նշված ամսագրի, ասել է, որ պապարացիներին ցուցումը տվել է ոչ ոք, քան հենց Անջելինա Ջոլին: «Մենք ունենք լուսանկարը, ունենք ապացույցներ, ունենք համաշխարհային սենսացիա՝ Բրանջելինայի դեբյուտը: Անջելինան տեղեկություն հաղորդողն էր»,- ասել է նա իր «Like A Rolling Stone» հուշագրության մեջ:
Ըստ Վենների՝ Ջոլին նախօրոք պատմել է լուսանկարչին, թե որտեղ և որ ժամին կարող են իրեն և Փիթին «գաղտնի» լուսանկարել։
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հաստատել են իրենց սիրավեպը 2006 թվականի հունվարին։ Չորս ամիս անց ծնվեց նրանց դուստրը՝ Շայլոն, իսկ 2008 թվականի հուլիսին ծնվեցին երկվորյակներ Նոքսն ու Վիվիենը։ Բացի երեք կենսաբանական երեխաներից, Ջոլին և Փիթը երեք որդեգրված երեխա ունեն՝ Մեդոքսը, Պաքսը և Զահարան։ Դերասաններն ամուսնացել են 2014 թվականին, 2016 թվականին Ջոլին ամուսնալուծության հայց է ներկայացրել, իսկ 2019 թվականին ամուսնությունը պաշտոնապես չեղյալ է հայտարարվել։