Փաստորեն ԱԺ 107 պատգամավորների համար Փաշինյանն անփոխարինելի է․ Էդգար Ղազարյան
ПолитическиеՔաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«107:0 հարաբերակցությունը շարունակվում է դեռ պահպանվել
Չնայած բազմաթիվ հիմնավորումներին, պարզաբանումներին և մեկնաբանություններին` այս աշխատանքային շաբաթն ավարտվեց այն փաստի արձանագրմամբ, որ ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ մեկը դեռ չի օգտվել 2022 թվականի օգոստոսի 2-ից հետո իրեն ընձեռնված` վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու սահմանադրական իրավունքից։ Եթե որևէ պատգամավոր (կամ պատգամավորների խումբ) հանդես չեն գալիս նման նախաձեռնությամբ, դա նշանակում է, որ նրանք վստահություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը` անկախ իրենց բանավոր հայտարարություններից և պատճառաբանություններից։
Ավելին, պարզվում է, որ նրանք նաև անփոխարինելի են համարում Նիկոլ Փաշինյանին, քանզի չեն կարողանում առաջադրել նրան փոխարինող վարչապետի արժանավոր այլ թեկնածուի։
Հուսանք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշվող տարվա վերջին Տաղավար տոնին` Խաչվերացին հաջորդող շաբաթը կմեկնարկի այլ զարգացումներով` 107:0 հարաբերակցության էական փոփոխությամբ` ի հաշիվ 107-ի նվազման և 0-ի ավելացման»։