Նշվել է սեռական կյանքի նկատմամբ հետաքրքրության անհետացման պատճառները
ДосугՍեռական կյանքի նկատմամբ հետաքրքրության անհետացման պատճառների մասին Lenta.ru-ին պատմել է REMEDI վերարտադրողական բժշկության ինստիտուտի մանկաբարձ-գինեկոլոգ Էսթեր Վավիլոնսկայան։ Նրա խոսքով՝ պատճառը կարող է լինել շաքարախտը, հորմոնալ անբավարարությունը և առողջական այլ խնդիրներ։
«Տղամարդկանց մոտ ցանկությունը կարող է անհետանալ այնպիսի հիվանդությունների պատճառով, ինչպիսիք են շաքարախտը, արյան բարձր ճնշումը, սրտի իշեմիկ հիվանդությունը, նյարդաբանական հիվանդությունները, արթրիտը, ուռուցքը: Ցանկության բացակայությունը կապված է նաև զարկերակների նեղացման հետ, որոնք սահմանափակում են արյան հոսքը և պոտենցիալ էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառ են դառնում»,- ասել է բժիշկը։ Բացի այդ, տղամարդկանց լիբիդոյի վրա ազդում են հորմոնալ փոփոխությունները, ինչպիսիք են տեստոստերոնի ցածր մակարդակը կամ սեռական ճանապարհով փոխանցվող վարակները:
Կանանց մոտ լիբիդոյի նվազումը կարող է կապված լինել ձվարանների դիսֆունկցիայի, վերարտադրողական համակարգի կառուցվածքի անատոմիական խանգարման և վահանաձև գեղձի աշխատանփի խափանման հետ, ավելացրել է Վավիլոնսկայան։ Ցանկության նվազումը կարող է կապված լինել նաև խրոնիկական սթրեսի և զուգընկերոջ հետ մտերմանալու նկատմամբ վախի հետ:
Բժիշկը պարզաբանել է, որ 30-ից 48 տարեկանում կանանց մոտ էստրոգենի մակարդակը նվազում է, ինչը հանգեցնում է սեռական ակտիվության նկատմամբ հետաքրքրության անկմանը։ Այս դեպքում Վավիլոնսկայան խորհուրդ է տալիս անցնել վահանաձև գեղձի հորմոնների թեստեր: Մասնագետը պարզաբանել է, որ կանոնավոր բժշկական զննումները կօգնեն կանխել խնդրի առաջացումը։