Փրկարարները բացել են փակ դռները
ՀասարակությունՍեպտեմբերի 9-11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Մեծամոր, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Պռոշյան գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները: