Ռուս իրավապահները կանխել են Ղրիմի կառավարության անդամների դեմ ահաբեկչական հարձակումները
RussiaՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել է Ղրիմի իշխանությունների և Խերսոնի մարզի ռազմա-քաղաքացիական վարչակազմի աշխատակիցների դեմ հերթական ահաբեկչական հարձակումների կանխարգելման մասին, որոնք պատրաստվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից:
Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Գերատեսչության փոխանցմամբ՝ ռուսական հակահետախուզության աշխատակիցները հայտնաբերել են ուկրաինական հատուկ ծառայության սպային, որը վերահսկում էր իր կողմից հավաքագրվող համակիրների աշխատանքը:
Կան ձերբակալվածներ, բռնագրավվել են հանցագործության իրականացման առարկաները: