Բրիթնի Սփիրսը մերկ կեցվածք է ընդունել անկողնում
ԼուսանկարներԱմերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը նոր լուսանկար է հրապարակել՝ անկողնու վրա` առանց հագուստի։ Նա լուսանկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Երգչուհին պարբերաբար մերկ լուսանկարներ է հրապարակում, սակայն որոշում է դրանք հեռացնել իր անձնական բլոգից։ Բրիթնի Սփիրսը կրկին մերկ լուսանկար է հրապարակել անկողնու վրա՝ երկրպագուների և նրա որդիների բացասական քննադատությունից հետո։ Երգչուհին որոշել է հրապարակայնորեն պնդել նման կոնտենտ հրապարակելու իր իրավունքը։
Սեպտեմբերի սկզբին Բրիթնի Սփիրսի կրտսեր որդին՝ 15-ամյա Ջեյդենը, հարցազրույց տվեց, որտեղ խոսեց ի պաշտպանություն իր պապի՝ Ջեյմի Սփիրսի, ում խնամքի տակ էր մայրը 13 տարի։ Ջեյդենի խոսքով՝ իր պապը, ինչպես ցանկացած հայր, երջանկություն է ցանկացել դստեր համար և արժանի չէ այն ատելությանը, որն իր վրա ընկել է խնամակալության ավարտին։
Բրիթնի Սփիրսը ցավագին է արձագանքել որդու խոսքերին. «Տղանե'ր, դուք ինձ ապաքինում եք մաղթում, որ կարողանա՞մ ձեր հորը ամսական 40 հազար դոլար վճարել, թե՞ այն պատճառով, որ որոշել եք հիմար ձևանալ, քանի որ երկու տարի հետո ամեն ինչ կավարտվի, ու դուք ոչինչ չեք ստանա»,-գրել է երգչուհին։