ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթի հիմնական տեքստը պետք է լինի հրաժարականի հայտարարությունը և պետության կառավարումը հանձնել փորձառու զինվորականների ձեռքը։ Նման դիտարկմամբ է հանդես եկել Նաիրի Հոխիկյանը։
«Հայաստանը անվտանգային լրջագույն խնդրի առաջ է, և չկա ավելի կարևոր խնդիր, քան իրականում ապահովել պետության անվտանգությունը։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ոչ ընդունակ են դա անել, ոչ էլ ուզում են։ 2020-ին Արցախում աղետալի կորուստներ ունեցանք, չենք ուզում նույնը լինի 2022-ին ՀՀ-ում»,- նշել է նա։