Ուկրաինան արձագանքել է Երևանի ու Բաքվի միջև էսկալացիային
Արտաքին ՔաղաքականՈւկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածությանը:
«Ուկրաինան ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացմանը: Մենք կոչ ենք անում կողմերին գնալ հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, մասնավորապես, հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:
Այս մասին «ՌԲԿ-Ուկրաինա»ի հետ զրույցում նշել է Ուկրաինայի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն: