Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է ինտերնետային խաբեության հերթական դեպքի մասին։
Այս մասին Մարտիրոսյանը գրառում է արել ֆեսբուքյան իր էջում։
Շատերին «Վաթսափփ» հավելվածով անհայտ բաժանորդից նամակ է ուղարկվում աշխատանքի նոր առաջարկի մասին, որի միջոցով կարելի է վաստակել 50–300 դոլար, օրական ընդամենը 10–30 րոպե աշխատելու դեպքում։ Դրա համար բաժանորդներից պահանջվում է անձնական տվյալներ։
Ըստ Մարտիրոսյանի՝ սա միտված է հափշտակելու բաժանորդների գումարները։
«Շատերը էսօր սենց բան են ստացել։ Սա հարեւանները չեն։ Բայց մեկ է վտանգավոր է, գումար են գողանում։ Տաս արեք, ռեփորթ արեք ու արգելափակեք»,-ասված է Մարտիրոսյանի ֆեսբուքյան էջում։