ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին՝ հասնելու կայուն լուծման. հայտարարություն
Արտաքին ՔաղաքականԼեհաստանը, որը ներկայումս նախագահում է ԵԱՀԿ-ն, կոչ է արել անհապաղ նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
Համապատասխան հայտարարությունը տեղադրված է նախագահության Twitter-ի էջում:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը պետք է անհապաղ դադարեցվի: Դիվանագիտական տեսանկյունից ձեռք բերված հաջողությունները չպետք է բաց թողնել»,- ասվում է տեքստում:
«ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը առաջվա պես պատրաստ է՝ օգնելու հասնել կայուն լուծման»,- ասվում է հայտարարության մեջ: