Թուրքիան Հունաստանին կոչ է անում բանակցել
ԻրանԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հունաստանին հորդորել է հնարավորինս շուտ սկսել բանակցությունները՝ խնդիրները լուծելու համար։
«Մենք ասում ենք՝ պատմությունից դասեր քաղեք, նոր արկածներ մի սկսեք, ոմանք կարող են ձեր ականջին ինչ-որ բան ասել, դուք պատմությունից տեսաք, որ դրանք չեն աշխատում, նույնը մի կրկնեք, խելամտորեն մոտեցեք այս հարցին: Հունաստանում կան որոշ քաղաքական գործիչներ, ովքեր լարվածություն են մտցնում իրենց անձնական հաշիվների և ներքին քաղաքականության համար: Նրանք վտանգում են սեփական ժողովրդի բարեկեցությունն ու ապագան իրենց շահերի համար»,- Աքարի խոսքերն մեջբերում է պետական TRT Haber հեռուստաալիքը։
Նրա խոսքով, «լավագույն ճանապարհը կլինի որքան հնարավոր է շուտ սկսել բանակցությունները՝ խնդիրները խաղաղ ճանապարհներով, մեթոդներով ու երկխոսությամբ լուծելու համար»։
«Սակայն այս հայտարարությունները ոչ մի դեպքում չպետք է ընկալվեն՝ որպես թուլություն: Մենք վճռական ենք՝ պաշտպանվելու և պաշտպանելու ինչպես մեր, այնպես էլ մեր կիպրացի եղբայրների ու քույրերի իրավունքներն ու շահերը Էգեյան ծովում, Արևելյան Միջերկրական ծովում և Կիպրոսում, և, փառք Աստծո, մենք ունակ ենք դրան»,- ասել է Հուլուսի Աքարը։