Պուտինը ջանքեր է գործադրում՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար․ Կրեմլ
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին համահունչ լուրջ փորձագիտական աշխատանք է տարվում հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման ուղղությամբ, գրում է Ռիա Նովոստին։
«Երեկ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, քննարկվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, լուրջ սրացում է տեղի ունեցել այնտեղ։ Տեղի ունեցած զրույցին համահունչ՝ այժմ ինտենսիվ աշխատանք է տարվում փորձագիտական մակարդակով։ Ես հիմա ավելին չեմ ասի: Մենք ձեզ կտեղեկացնենք այս աշխատանքի արդյունքների մասին»,- ասել է Պեսկովը:
«Բնականաբար, դժվար է գերագնահատել Ռուսաստանի Դաշնության՝ անձամբ Պուտինի դերը: Բնականաբար, նախագահը գործադրում է բոլոր ջանքերը սահմանին լարվածության թուլացնելու համար: Այդ ջանքերը շարունակվում են»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Պատասխանելով այն հարցին, թե ՀԱՊԿ-ի հնարավոր դերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի դեէսկալացիայի հարցում կարո՞ղ է լինել, Պեսկովն ասել է, որ այժմ չի ցանկանա որևէ բան հայտարարել, քանի որ տարբեր պայմանավորվածությունների ձեռքբերումը շարունակվում է։