Բլինքենը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և խաղաղ կարգավորման գործընթաց սկսել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գիշերը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի հրթիռակոծման կապակցությամբ: Այս մասին նշված է պետքարտուղարության կայքում։
Բլինքենը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կպնդի, որ անհապաղ դադարեցվեն ռազմական գործողությունները եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթաց սկսվի:
Միացյալ Նահանգները դրական քայլ կհամարեր Ռուսաստանի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունների դադարեցմանը նպաստելը, հայտարարել է Բլինքենը: