Սուդանում անձրևների սեզոնի սկզբից ի վեր ջրհեղեղների զոհ է դարձել 129 մարդ
ԼուսանկարներՍուդանում ջրհեղեղները խլել են 129 մարդու կյանք, տուժածների թիվը հասել է 120-ի, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությանը կից քաղաքացիական պաշտպանության ազգային խորհուրդը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Հորդառատ անձրևների սեզոնը Սուդանում գրեթե ամեն տարի սկսվում է հունիսին և տևում մինչև հոկտեմբեր: «Սեզոնի սկզբից ի վեր ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 129-ի, վիրավորվել է 120 մարդ, ավերվել է ավելի քան 15 000 տուն»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ: