Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում 

«Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին». ընթերցողին ներկայացվեց Արմեն Այվազյանի բացառիկ աշխատությունը (լուսանկարներ)

Գիտություն և Մշակույթ

«Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին»։ Ահա այսպես է կոչվում պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի նոր գիտական երկը, որի շրջանակում սեպտեմբերի 13-ին Արևահովիտ հարթակը հյուրընկալել էր անվանի գիտնականին։ Այվազյանի՝ ծանրակշիռ հետազոտություններ պարունակող աշխատությունը նոր լույս է սփռում մեր պատմության այդ ժամանակաշրջանի քիչ հայտնի էջերի վրա, ներկայացնում փաստական ու գիտականորեն հիմնավորված տվյալներ Արևելյան Հայաստանի ժողովրդագրական պատկերի, բնակչության ու զորքերի թվաքանակի, միգրացիոն շարժերի, արտագաղթի, բռնի տեղահանությունների և հայերի կոտորածների մասին։

«Թեպետ գիրքն այս ամռանն է տպագրվել, բայց սա առաջին հանդիպում-զրույցն է։ Այս աշխատության վրա երկար եմ աշխատել՝ շուրջ 33 տարի․ 1989 թ․ մի հոդված գրեցի Սյունիքում և Արցախում հայկական զորքի թվաքանակի վերաբերյալ, սակայն ձեռնպահ մնացի այն հրապարակելուց, որովհետև զգում էի, որ ինչ-որ բան անավարտ է։ Հաջորդող տարիներին արդեն սկսեցի նորանոր տեղեկություններ հավաքել շարադրվելիք թեմայի մասին»,-անդրադառնալով գրքի նախապատմությանը նշեց Արմեն Այվազյանը։

Նրա խոսքով, գիրքը առաջին համալիր վերլուծությունն է, որ ներկայացնում է Արևելյան Հայաստանի, Սևֆյան Իրանում և ամբողջ Անդրկովկասում ապրող հայերի ժողովրդագրական վիճակագրությունը և դրանից արտածվող հայկական զորքերի թվակազմը։

«Նախ, անհրաժեշտ էր ստեղծել պատմաժողովրդագրական տեղեկությունների մի հարուստ շտեմարան, ուսումնասիրել բազմաթիվ, բազմաբնույթ և բազմալեզու աղբյուրներ, համադրել փաստերը, գնահատել յուրաքանչյուրի արժանահավատությունը»,-ընդգծեց պատմաբանը՝ նշելով, որ նույնիսկ մեր օրերում ճշգրիտ թվեր չկան ոչ միայն հայության ամբողջական քանակի, այլև նույնիսկ ՀՀ-ի ազգաբնակչության թվի մասին։

Մինչդեռ պատմաժողովրդագրական վիճակագրությունը, ըստ բանախոսի, կարևոր հիմք է ծառայում՝ հասկանալու համար հայոց պատմության մեջ մութ մնացած շատ հարցերը, ժողովրդի բովանդակ ներուժը, տնտեսությունը, ազատագրական շարժումները, մշակույթի զարգացումը և այլն։

«Աշխատության մեջ հատուկ ուշադրություն է դարձվել հայերի բռնի տեղահանություններին, կոտորածներին, ինչպես նաև էթնիկականա գործընթացներին, հատկապես զանգվածային մահմեդականացման (այսպես կոչված «թուրքացման») երևույթին։ Այն հայերը, ովքեր բռնի կամ կամովին ընդունում էին մահմեդականություն, փոխում էին նաև իրենց ազգային ինքնությունը։ Ժամանակին ոչ բռնի կերպով իսլամացած հայերին և Սեֆյան Իրանում, և Օսմանյան կայսրությունում տրվում էին լայն արտոնություններ, իրականացվում էին որոշակի միջոցառումներ՝ ազգականների սեփականության իրավահաջորդ ճանաչելուց մինչև աշխատանքային և այլ կարգի նպաստավոր պայմանների տրամադրումը»,-ասաց Արմեն Այվազյանը։

Գրքի երկրորդ՝ առավել փոքր հատվածը, պատմաբանի ներկայացմամբ, մանրազնին կերպով վերլուծում և ճշտում է Սյունիքում և Արցախում 1720-ականներին հայոց զորքի թվաքանակի մասին առկա տվյալները, որոնք գրքում պատկերված են նաև աղյուսակների տեսքով՝ ըստ հայկական նահանգների, գավառների և գավառակների։

Բանախոսը ուշագրավ պատմական զուգահեռներ անցկացրեց և նշեց, որ Դավիթ Բեկը ուղիղ 300 տարի առաջ՝ հենց սեպտեմբեր ամսին մտավ Հայաստան․

«Դավիթ Բեկի օրոք ևս ցավալի կորուստներ են եղել, սակայն դրանցից նա և նրա զինակիցները չեն հուսահատվել, չեն ընկճվել, ընդհակառակը՝ հետագայում ամրապնդել են դիրքերը Սիսիանում, Գորիսում, Կապանում և Մեղրիու թշնամուն ջախջախիչ հարվածներ են հասցրել»։ 

Արմեն Այվազյանի «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» աշխատությունն, ըստ էության, հանրագիտարանային կարգի աշխատություն է։ Հանդիպման մասնակիցների համահավաք կարծիքն այսպիսին էր։ Բանախոսը հարցուպատասխանի միջոցով կարողացավ որոշակի տեղեկություններ հաղորդել ինչպես գրքում տեղ գտած, այնպես էլ՝ հայ ժողովրդի պատմության կարևոր անցքերի մասին՝ գիտականորեն հերքելով հայերի մասին ադրբեջանաթուրքական կեղծ թեզերը՝ տարածքների պատկանելության, մշակութային, կրոնական ժառանգության և այլնի վերաբերյալ։

Միանշանակ է, որ այսպիսի բացառիկ աշխատությունները մեր ոչ հեշտ ժամանակներում Հայաստանի համար կարող են դառնալ ուղենշային, հայեցակարգային գործիք՝ մեզ պատուհասած փորձություններին ու անվտանգային սպառնալիքներին դիմակայելու և դրանց արդյունավետորեն հակազդելու տեսակետից։

Այս իմաստով, «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» աշխատության նշանակությունն առավել մեծ է, և կարևոր է, որ այն ակադեմիական շրջանակներից բացի՝ ներկայացվի նաև լայն հանրությանը։

Արա Ալոյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ)
Ամենադիտված