Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքները լուրջ սպառնալիք են ոչ միայն Մոսկվայի, այլև մեր դաշնակիցների դեմ. ՌԴ ԱԳՆ
ՌուսաստանՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Վրաստանում տեղի ունեցող «Noble Partner 2022» վարժանքների շրջանակում ՆԱՏՕ-ի ծանր ռազմական տեխնիկան Եվրոպայից Վրաստան հասցնելը:
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների գծով չորրորդ վարչության ղեկավար Դենիս Գոնչարը հայտարարել է, որ այդ փաստը գտնվում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում:
Նրա խոսքով, Մոսկվայում տեսնում են Վրաստանին ՆԱՏՕ-ում ներգրավվելու շարունակական վտանգավոր քաղաքականություն, այդ թվում՝ այդ երկրի տարածքում ԱՄՆ-ի և դաշինքի անդամ մյուս պետությունների մասնակցությամբ կանոնավոր անցկացվող զորավարժությունների տեսքով:
«Դա ոչ միայն մարտահրավեր է Ռուսաստանի և տարածաշրջանում մեր դաշնակիցների շահերի դեմ, այլ նաև՝ սպառնալիք՝ ընդդեմ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության»,-նշել է պաշտոնյան: