Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հայտարարել է հակամարտության խաղաղ կարգավորման կարևորության մասին
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերին, գրում է ԱՊԱ-ն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա լարված իրավիճակը և բնականոնացման գործընթաց վերադառնալու հնարավոր քայլերը:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին մտահոգություն հայտնելով՝ Ֆիլիպ Ռիքերն ընդգծել է իրավիճակի կայունացման կարևորությունը:
«Մենք կողմ ենք բոլոր տարաձայնությունների քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը, և ամերիկյան կողմը պատրաստ է ամեն կերպ աջակցել բնականոնացման գործընթացին»,-նշել է ամերիկացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջանային այցը սկսել էր Երևանից: