Այսօրվա դրությամբ հաստատված զոհերի թիվը 105-ն է, Ադրբեջանը տարածք է գրավել. Փաշինյան
ՀասարակությունԱդրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմերի զոհերի ճշգրտված թիվը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 է: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
Նա հիշեցրեց, որ նախորդ օրը հայտնել էր, որ զոհերի թիվը 49 է, սակայն, ցավոք, դա վերջնական չէր, ավելի մեծ էր զոհերի թիվը:
«Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է: Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր նահատակների առաջ»,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է։