Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցները ուղևորվում են դեպի Երևան
ՀասարակությունԳյումրիում քաղաքացիների ինքնաբուխ ակցիա է․ մի խումբ քաղաքացիներ գնացել են Գյումրիի Սայաթ Նովա փողոց և կոչ են անում մյուսներին միանալ իրենք, ներկայացնել հանրային պահանջ, որպեսզի իշխանությունը պատասխանատու լինի իրենց առաջ։
Նախաձեռնող քաղաքացիները նշում են, որ չեն մտածում տուն գնալու մասին, հավաքվելու են նախ Գյումրիում, այնուհետև մեկնելու են Երևան։
«Մեր երեխաների արյունով պահած երկիրը մաս–մաս տալի է թուրքին, իսկ դուք լուռ նստել եք, դուք հա՞յ եք»,–ասաց ակցիային մասնակցող կանանցից մեկը։
Որոշում կայացվեց, որ ոմանք ակցիան կշարունակեն Գյումրիում, իսկ մյուսները 23։45–ին կուղևորվեն դեպի Երևան։