Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են. այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է. Ղարիբաշվիլի
Արտաքին Քաղաքական«Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված զինված հակամարտությունը անհանգստություն է առաջացնում Վրաստանում»,-այսպես է բնորոշել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանին Ադրբեջանի նախահարձակ գործողությունները։ Այս մասին գրում է Regnum-ը։
«Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են, և այն, ինչ տեղի է ունենում այս երկրներում, մեզ համար անընդունելի է, և մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում այդ իրադարձություններին», - Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ղարիբաշվիլին։