Պայքարը շարունակվում է. Էդգար Ղազարյան
ԲլոգոսֆերաԱռաջիկայում անհապաղ պետք է լուծվի գլխավոր խնդիրը` Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Էդգար Ղազարյանը.
«Երեկվա հանրավաքի շնորհիվ.
- անմիջապես դադարեցվել են մարտական գործողությունները, Հայաստանի բնակավայրերի հրետակոծումը,
- խափանվել է Նիկոլ Փաշինյանի կողմից նախապես հայտարարված պարտվողական և նոր կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումը,
- չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի այցը Սարմաղանդ, որտեղ Ադրբեջանի նախագահի հետ կարող էին ձեռք բերվել նոր ստորացուցիչ պարտավորություններ,
- ժողովուրդը ցույց տվեց, որ իրավիճակի տերն է և խելամտորեն կարող է լուծել ցանկացած հարց։
Պայքարը շարունակվում է։ Առաջիկայում անհապաղ պետք է լուծվի գլխավոր խնդիրը` Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելը»։