Եղիսաբեթ II-ի աճյունի մոտ հերթապահություն կատարող թագավորական գվարդիականն ուշագնաց է եղել (տեսանյութ)
ՏեսանյութերԹագավորական գվարդիականն ուշագնաց է եղել Եղիսաբեթ II թագուհու աճյունի մոտ՝ հերթապահության ժամանակ, գրում է բրիտանական Daily Mail թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքում՝ Վեսթմինսթերյան դահլիճում։ Այնտեղ թագուհուն հրաժեշտ տալու համար նրա աճյունը, ըստ ժամանակացույցի և ավանդույթների, պետք է լինի երեք օր։ Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ միապետին, թույլատրվում է շենք մտնել օրը 23 ժամ։ Միաժամանակ, աճյունը հսկում են շուրջօրյա։ Մեկ պահակի աշխատանքը տևում է վեց ժամ։
Նախքան ընկնելը՝ գվարդիականն իջել է ամբիոնից, ապա հետ վերադարձել։ Մի քանի վայրկյան անց նա կորցրել է գիտակցությունը։ Տղամարդուն օգնության են հասել ոստիկանները, մնացած պահակները հերթապահել են իրենց տեղերում։ Վեսթմինստերյան պալատից հեռարձակումը մի քանի րոպեով ընդհատվել է։