Ի՞նչ են քննարկելու Պուտինը և Էրդողանը․ Կրեմլը փակագծեր է բացել
ՌուսաստանՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
Հանդիպումը տեղի կունենա Սամարղանդում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։
Ինչպես պարզաբանել է Պեսկովը, երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են քննարկել այսպես կոչված պարենային գործարքի (Ուկրաինայից հացահատիկի արտահանման մասին է խոսքը- խմբ․) իրագործումը, որի կողմերն են Ռուսաստանը և Թուրքիան։
Նախագահները մտադիր են նաև վաղվա զրույցի ժամանակ գնահատել այս գործարքի իրականացման արդյունավետությունը, հավելել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։