Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը չեղարկել է Ադրբեջանում իր համերգը՝ Հայաստանի դեմ ագրեսիայի պատճառով
BlogosphereՈւկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը չեղարկել է Ադրբեջանում իր համերգը։ Այս մասին երգիչը հայտնել է ինստագրամյան իր էջում։
«Մենք որոշում ենք կայացրել չեղարկել Ադրբեջանում կայանալիք համերգը։ Ցանկացած երկիր, որն ագրեսիա է գործում մեկ այլ երկրի հանդեպ, իմ համերգների համար հարմար վայր չէ»,-գրել է երգիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մաքս Բարսկիխն ինստագրամյան հրապարակմամբ իր աջակցություն է հայտնել Հայաստանին։