Լեհաստանի նախագահը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի ֆաշիզմի վերականգնման համար․ Վոլոդին
RussiaԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պետք է պատասխանատվության ենթարկվի ֆաշիզմի վերականգնման համար։
Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը` մեկնաբանելով Վարշավայի հնարավոր պահանջը Մոսկվային՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի համար պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ։
Նա հիշեցրել է, որ խորհրդային ժողովուրդը, «սովամահ լինելով», սնունդ ուղարկեց Լեհաստանին օգնելու համար, և 1945 թվականի հունվարին Վարշավայի բնակիչները ծաղիկներով և արցունքն աչքերին դիմավորեցին խորհրդային զորքերին։
Վոլոդինն ընդգծել է, որ Վարշավան այսօր գոյություն ունի միայն ԽՍՀՄ-ի շնորհիվ։