Մագնուս Կարլսենը՝ «Մեծ սաղավարտ. վարպետներ»–ի հաղթող
SportԻսպանիայի Բիլբաո քաղաքում կայացավ «Մեծ սաղավարտ. վարպետներ» շախմատային մրցաշարի վերջին հանդիպումը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով: Եվ քանի որ Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան վաստակել էին հավասար միավորներ, հաղթողին որոշելու համար շախմատիստները լրացուցիչ պարտիա խաղացին:
Արդյունքում հաղթանակ տոնեց նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով այս մրցաշարի հաղթող էր ճանաչվել նաև 2011-ին:
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց երրորդ հորիզոնականում: