«Փյունիկ»-ի ֆուտբոլիստի գոլը հավակնում է դառնալ Կոնֆերենցիաների լիգայի տուրի լավագույն գոլ
SportԵրևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոյի գոլը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն գոլի հավակնորդների ցանկում է:
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է տուրի լավագույն գոլի հավակնորդների ցանկը, որոնց շարքում է նաև Օտուբանջոյի՝ «Սլովան»-ի դարպասն ուղարկած գնդակը:
Օտուբանջոյի գոլի օգտին քվեարկելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ:
ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Երևանի «Փյունիկ»-ը Երևանում հաղթեց Սլովակիան ներկայացնող «Սլովան» ակումբին։ «Փյունիկ»-ն ընդհանուր առմամբ անցկացրեց կազմակերպված ու գրագետ խաղ, ինչի արդյունքում էլ արդեն առաջին խաղակեսում կարողացավ երկու գոլի առավելություն ստանալ։ Նախ 35-րդ րոպեին գեղեցիկ հարվածքով գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը, ապա երկու րոպե անց ոչ պակաս փայլուն հարվածով թիմի առավելությունը կրկնապատկեց Յուսուֆ Օտուբանջոն։